00:47  ,  20 մայիսի, 2024

Լուկակուի գոլը հաղթանակ բերեց «Ռոմային» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 37-րդ տուրում «Ռոման» ընդունեց «Ջենոային» եւ հաղթեց 1:0 հաշվով։

72-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց «Ռոմայի» արգենտինացի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը։

79-րդ րոպեին հռոմեական թիմի հաղթական գոլը խփեց բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն։

«Ռոման» 63 միավորով 6-րդն է, «Ջենոան» 11-րդ տեղում է՝ 46 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում