23:12  ,  13 դեկտեմբերի, 2013

«Բանանցը» հրաժեշտ տվեց երկու ֆուտբոլիստների

Երեւանի «Բանանց» ֆուտբոլային ակումբը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագրերը թիմի ֆուտբոլիստներ Նարեկ Դավթյանի ու Վաչիկ Եղիազարյանի հետ, հաղորդում է ակումբի կայքը:

Բարձրագույն խմբի առաջնության առաջին կեսի ավարտից հետո «Բանանցը» մի քանի մարզում անցկացրեց, իսկ դեկտեմբերի 8-ից թիմը ամբողջ կազմով հանգստանալու ժամանակ ստացավ մինչև հունվարի 8-ը: Այդ օրվանից սկսած թիմը մարզումները կսկսի սեփական մարզաբազայում, իսկ փետրվարին «Բանանցը» հավաք կանցկացնի Թուրքիայում: Թիմի գլխավոր մարզիչ Ժոլտ Հոռնյակը նոր ֆուտբոլիստների է փորձարկելու հարձակման գծում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով