11:12  ,  7 դեկտեմբերի, 2013

Պելե. Տեսել եմ, թե ինչպես է արտաստվում հայրս, չեմ ցանկանում, որ դա կրկնվի նաեւ ինձ հետ

Հավատում եմ Բրազիլիայի հավաքականին եւ վստահ եմ, որ այն կմասնակցի աշխարհի առաջնության եզրափակիչին, ասել է «Սանթոսի» եւ Բրազիլիայի հավաքականի լեգենդար հարձակվող Պելեն։ Նա վստահ է, որ Բրազիլիայի հավաքականը կմասնակցի 2014թ. աշխարհի առաջնության եզրափակիչին։

«Այժմ հավաքականն ունի այն, ինչ չէր բավականացնում բազմաթիվ դեպքերում։ 1950թ. եզրափակիչից հետո տեսա, թե ինչպես է արտասվում հայրս ուրուգվայցիներից կրած պարտության պատճառով։ Չեմ ցանկանում, որ երեխաներս տեսնեն ինձ արտասվելիս»,- Պելեի խոսքը մեջբերում է DNA-ն։

Հիշեցնենք, որ A խմբում են Բրազիլիայի, Խորվաթիայի, Մեքսիկայի եւ Կամերունի հավաքականները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով