09:53  ,  7 դեկտեմբերի, 2013

ԱԱ-2014-ին արգելվում է օգտագործել սամբա-թմբուկներ (ֆոտո)

Ֆուտբոլի 2014թ. աշխարհի առաջնության ժամանակ երկրպագուները չեն կարողանա օգտագործել սամբա-թմբուկներ, փոխանցում է Soccerly.com-ը։

Նոյեմբերի 6-ին որոշում է կայացվել արգելել Բրազիլիայում տարածված երաժշտական գործիքների օգտագործումը բոլոր 12 ստադիոններում, որտեղ կկայանան ԱԱ-2014-ի հանդիպումները։

Բացի այդ, ֆանատները տրիբունաներում չեն կարողանա օգտագործել այլ երաժշտական գործքիներ, այդ թվում՝ առաջնության համար հատուկ հորինված «վուվուզելայի ընկերուհին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով