20:24  ,  1 դեկտեմբերի, 2013

«Սպարտակ» - «Վոլգա»՝ 6:1. Արաս Օզբիլիսը՝ դուբլի հեղինակ

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 18-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» սեփական խաղադաշտում 6:1 հաշվով առավելության հասավ Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» նկատմամբ:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը խաղադաշտ էր դուրս եկել «Սպարտակի» մեկնարկային կազմում եւ երկրորդ խաղակեսում դարձավ դուբլի հեղինակ:

Խաղի հաշիվը երրորդ րոպեին բացեց իսպանացի կիսապաշտպան Խոսե Խուրադոն, ով 30 րոպե անց նաեւ կրկնապատկեց «Սպարտակի» առավելությունը: Առաջին խաղակեսի վերջնամասում պարագվայցի հարձակվող Լուկաս Բարիոսը երրորդ գնդակն ուղարկեց հյուրերի դարպասը՝ խփելով իր առաջին գոլը «Սպարտակի» կազմում:

Ընդմիջումից հետո Արաս Օզբիլիսը 27 րոպեում խփեց 2 գոլ, իսկ «Վոլգայի» ռուս պաշտպան Դենիս Կոլոդինը դարձավ ինքնագոլի հեղինակ:

Նոյեմբերի 27-ին վիրահատության ենթարկված Յուրա Մովսիսյանի անունը բացակայում էր «Սպարտակի» հայտացուցակից: Հայաստանի հավաքականի հարձակվողը բաց է թողնելու «Սպարտակի» տարեվերջյան 2 խաղերը:

Այս հաղթանակից հետո Վալերի Կարպինի թիմը հավաքեց 36 միավոր՝ հավասարվելով երկրորդ տեղում գտնվող «Լոկոմոտիվին», որը մեկ խաղ պակաս է անցկացրել: Առաջատար «Զենիթն» ունի 37 միավոր:

Ռուսաստանի առաջնություն, 18-րդ տուր 

«Սպարտակ» - «Վոլգա»՝ 6:1

Խոսե Խուրադո, 3, 33, Լուկաս Բարիոս, 45, Արաս Օզբիլիս, 50, 77, Դենիս Կոլոդին, 84 (ինքնագոլ) – Մատիա Դվորնեկովիչ, 71

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում