11:02  ,  28 նոյեմբերի, 2013

Յուրա Մովսիսյանի վիրահատությունը հաջող է անցել

Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը նոյեմբերի 27-ին վիրահատվել է Լոս Անջելեսում: «Սպարտակի» բժիշկ Միխայիլ Վարդապետովի խոսքով՝ 26-ամյա հարձակվողի ծնկի վիրահատությունը հաջող է անցել, հաղորդում է «Սպարտակի» կայքը:

Այս տարի Հայաստանի հավաքականի հարձակվողն այլեւս խաղադաշտ դուրս չի գա «Սպարտակի» կազմում: Ռուսական Պրեմյեր լիգայում Վալերի Կարպինի թիմի տաերվերջի 2 խաղերը «Ռոստովի» եւ «Վոլգայի» դեմ են: 

Հիշեցնենք, որ ԲԿՄԱ-ի դեմ Ռուսաստանի առաջնության 17-րդ տուրի խաղում Մովսիսյանը խաղադաշտ էր դուրս եկել ցավազրկմամբ: Ռուսաստանի ընթացիկ առաջնության 16 խաղերում հարձակվողը խփել է 12 գոլ եւ Արտյոմ Ձյուբայի հետ գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում