20:24 1 դեկտեմբերի, 2013Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 18-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» սեփական խաղադաշտում 6:1 հաշվով առավելության հասավ Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» նկատմամբ:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը խաղադաշտ էր դուրս եկել «Սպարտակի» մեկնարկային կազմում եւ երկրորդ խաղակեսում դարձավ դուբլի հեղինակ:
Խաղի հաշիվը երրորդ րոպեին բացեց իսպանացի կիսապաշտպան Խոսե Խուրադոն, ով 30 րոպե անց նաեւ կրկնապատկեց «Սպարտակի» առավելությունը: Առաջին խաղակեսի վերջնամասում պարագվայցի հարձակվող Լուկաս Բարիոսը երրորդ գնդակն ուղարկեց հյուրերի դարպասը՝ խփելով իր առաջին գոլը «Սպարտակի» կազմում:
Ընդմիջումից հետո Արաս Օզբիլիսը 27 րոպեում խփեց 2 գոլ, իսկ «Վոլգայի» ռուս պաշտպան Դենիս Կոլոդինը դարձավ ինքնագոլի հեղինակ:
Նոյեմբերի 27-ին վիրահատության ենթարկված Յուրա Մովսիսյանի անունը բացակայում էր «Սպարտակի» հայտացուցակից: Հայաստանի հավաքականի հարձակվողը բաց է թողնելու «Սպարտակի» տարեվերջյան 2 խաղերը:
Այս հաղթանակից հետո Վալերի Կարպինի թիմը հավաքեց 36 միավոր՝ հավասարվելով երկրորդ տեղում գտնվող «Լոկոմոտիվին», որը մեկ խաղ պակաս է անցկացրել: Առաջատար «Զենիթն» ունի 37 միավոր:
Ռուսաստանի առաջնություն, 18-րդ տուր
«Սպարտակ» - «Վոլգա»՝ 6:1
Խոսե Խուրադո, 3, 33, Լուկաս Բարիոս, 45, Արաս Օզբիլիս, 50, 77, Դենիս Կոլոդին, 84 (ինքնագոլ) – Մատիա Դվորնեկովիչ, 71
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.