00:33  ,  25 նոյեմբերի, 2013

Բրազիլիայի հավաքականի նոր համազգեստը (ֆոտո)

Բրազիլիայի հավաքականը ներկայացրել է նոր համազգեստը, որով հանդես կգա ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության եզրափակիչ մրցաշարում։

Nike ընկերության համազգեստի շնորհանդեսին մասնակցել են գերմանական «Վոլֆսբուրգի» կիսապաշտպան Լուիս Գուստավոն ու Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնության կազմկոմիտեի անդամ Ռոնալդոն:

Հիշեցնենք, որ աշխարհի 2014թ. առաջնության խաղերը տեղի կունենան հունիսի 12-ից հուլիսի 13-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով