19:48  ,  23 նոյեմբերի, 2013

Յուրա Մովսիսյանը կվիրահատվի եւ բաց կթողնի «Սպարտակի» առաջիկա խաղերը

Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը հաջորդ շաբաթ կվիրահատվի: Այդ մասին Ռուսաստանի առաջնության 17-րդ տուրում ԲԿՄԱ-ին մոսկովյան դերբիում նվազագույն հաշվով պարտվելուց հետո հայտարարել է «Սպարտակի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը, ով պատմել է ծնկի վնասվածքից լիովին չվերականգնված Յուրա Մովսիսյանին խաղադաշտ դուրս բերելու որոշման մասին:

«Միասին ընդունեցինք այդ որոշումը: Յուրան պատրաստ էր դիմանալ ու եւս մեկ խաղ անցկացնել ցավազրկումից հետո, սակայն նա բաց կթողնի «Սպարտակի» հաջորդ 2 հանդիպումները: Հաջորդ շաբաթ Մովսիսյանը կվիրահատվի»,- Կարպինի խոսքը մեջբերում է «Чемпионат.com»-ը:

Հիշեցնենք, որ ԲԿՄԱ-ի դեմ դերբիում 26-ամյա Մովսիսյանը «Սպարտակի» մեկնարկային կազմում խաղաց 59 րոպե: Վերջին շրջանում Մովսիսյանը ծնկի վնասվածքի պատճառով մարզվում էր սահմանափակումներով: Ռուսական Պրեմյեր լիգայում Վալերի Կարպինի թիմի առաջիկա 2 խաղերը «Ռոստովի» եւ «Վոլգայի» դեմ են: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով