19:48 23 նոյեմբերի, 2013Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը հաջորդ շաբաթ կվիրահատվի: Այդ մասին Ռուսաստանի առաջնության 17-րդ տուրում ԲԿՄԱ-ին մոսկովյան դերբիում նվազագույն հաշվով պարտվելուց հետո հայտարարել է «Սպարտակի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը, ով պատմել է ծնկի վնասվածքից լիովին չվերականգնված Յուրա Մովսիսյանին խաղադաշտ դուրս բերելու որոշման մասին:
«Միասին ընդունեցինք այդ որոշումը: Յուրան պատրաստ էր դիմանալ ու եւս մեկ խաղ անցկացնել ցավազրկումից հետո, սակայն նա բաց կթողնի «Սպարտակի» հաջորդ 2 հանդիպումները: Հաջորդ շաբաթ Մովսիսյանը կվիրահատվի»,- Կարպինի խոսքը մեջբերում է «Чемпионат.com»-ը:
Հիշեցնենք, որ ԲԿՄԱ-ի դեմ դերբիում 26-ամյա Մովսիսյանը «Սպարտակի» մեկնարկային կազմում խաղաց 59 րոպե: Վերջին շրջանում Մովսիսյանը ծնկի վնասվածքի պատճառով մարզվում էր սահմանափակումներով: Ռուսական Պրեմյեր լիգայում Վալերի Կարպինի թիմի առաջիկա 2 խաղերը «Ռոստովի» եւ «Վոլգայի» դեմ են:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.