14:59  ,  21 նոյեմբերի, 2013

Յուրա Մովսիսյանը մարզվել է մեծ սահմանափակումներով

Նոյեմբերի 21-ին Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիստները մարզում են անցկացրել Տարասովկայի մարզաբազայում։

Հայաստանի հավաքականի 26-ամյա հարձակվող Յուրա Մովսիսյանի մասնակցությունը ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 17-րդ տուրի՝ Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ խաղին դեռ հարցկանի տակ է։ Ծնկի վնասվածքն անհանգստացնում է Յուրային, այդ պատճառով ռուսական ակումբի լավագույն ռմբարկուն մարզվել է մեծ սահմանափակումներով, փոխանցում է «Սպարտակի» պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ «Զենիթի» հետ խաղում ծնկահոդի վնասվածքի սրացումից հետո Յուրա Մովսիսյանի մասնակցությունը այս տարի մնացած երեք տուրերի հանդիպումներին հարցականի տակ է: Ձմեռային դադարի ժամանակ նախատեսված է Մովսիսյանի ծնկահոդի վիրահատությունը:

ԲԿՄԱ- «Սպարտակ» հանդիպումը կկայանա նոյեմբերի 23-ին՝ Երեւանի ժամանակով 17։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում