Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնությունում փետրվարի 20-ին կայացան երկու հանդիպումներ:
«Վաշինգթոնը» հյուրընկալվելիս 0:5 հաշվով պարտվեց «Կարոլինային»: Ալեքսանդր Օվեչկինը 15 րոպե անցկացրեց սառույցի վրա, սակայն չկարողացավ փրկել իր թիմին ցավալի պարտությունից:
«Նյու Յորք Այլենդերսը» սեփական սառույցի վրա 0:6 հաշվով անակնկալ պարտություն կրեց «Օտտավայից»:
Օրվա գլխավոր աստղ ճանաչվեց «Օտտավայի» պաշտպան Էրիկ Կարլսոնը, ով վաստակել էր չորս միավոր (2+2):
Օրվա երկրորդ աստղ ճանաչվեց «Կարոլինայի» հարձակվող Էրիկ Ստալը, իսկ «Օտտավայի» հարձակվող Ջեյսոն Սպեցան եզրափակեց լավագույն եռյակը:
NHL. Կանոնավոր առաջնություն
«Կարոլինա» - «Վաշինգթոն»՝ 5:0
«Նյու Յորք Այլենդերս» - «Օտտավա»՝ 0:6
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում