15:11  ,  26 սեպտեմբերի, 2026

Վիլի Սանյոլը հեռացավ Վրաստանի հավաքականից

Ֆրանսիացի Վիլի Սանյոլը հեռացավ Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից, հաղորդում է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Նա 2021 թվականից էր գլխավորում Վրաստանի հավաքականը, որը նվաճեց Եվրո-2024-ի ուղեգիր եւ դուրս եկավ փլեյ-օֆֆ։

Վիլի Սանյոլի փոխարինել է վրացի Ռամազ Սվանաձեն, որի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2028թ․ դեկտեմբեր։ Սվանաձեի ղեկավարությամբ Վրաստանի երիտասարդական հավաքականը երկու անգամ դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ։

Ազգերի լիգայի խմբային փուլի առաջին տուրում Վրաստանի հավաքականը սեպտեմբերի 25-ին Թբիլիսիում 0:1 հաշվով պարտվել էր Հյուսիսային Իռլանդիայի թիմին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news