11:48 21 փետրվարի, 2012Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնությունում փետրվարի 20-ին կայացան երկու հանդիպումներ:
«Վաշինգթոնը» հյուրընկալվելիս 0:5 հաշվով պարտվեց «Կարոլինային»: Ալեքսանդր Օվեչկինը 15 րոպե անցկացրեց սառույցի վրա, սակայն չկարողացավ փրկել իր թիմին ցավալի պարտությունից:
«Նյու Յորք Այլենդերսը» սեփական սառույցի վրա 0:6 հաշվով անակնկալ պարտություն կրեց «Օտտավայից»:
Օրվա գլխավոր աստղ ճանաչվեց «Օտտավայի» պաշտպան Էրիկ Կարլսոնը, ով վաստակել էր չորս միավոր (2+2):
Օրվա երկրորդ աստղ ճանաչվեց «Կարոլինայի» հարձակվող Էրիկ Ստալը, իսկ «Օտտավայի» հարձակվող Ջեյսոն Սպեցան եզրափակեց լավագույն եռյակը:
NHL. Կանոնավոր առաջնություն
«Կարոլինա» - «Վաշինգթոն»՝ 5:0
«Նյու Յորք Այլենդերս» - «Օտտավա»՝ 0:6
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.