Երևանի Tashir Arena-ում սեպտեմբերի 26-ին տեղի կունենա խառը մարտարվեստների (MMA) ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC) միջազգային մեծ երեկո։
Նախնական մենամարտերը կմեկնարկեն 18:00-ին, հիմնական մենամարտերը՝ 22:00-ին։
Երեկոյի գլխավոր մենամարտում Սուրեն Պետրոսյանը կմրցի Ռուսաստանի ներկայացուցիչ Դանիլա Վոլկովի հետ։ Ընդհանուր առմամբ նախատեսված է 12 մենամարտ։
Մրցաշարի գաղափարը պարզ է և հավակնոտ՝ Հայաստանի լավագույն երիտասարդ մարտիկները՝ աշխարհի տարբեր երկրների ուժեղ մրցակիցների դեմ։
Մրցասպարեզ դուրս կգան մարզիկներ, որոնք այսօր արդեն համարվում են հայկական MMA-ի ամենահեռանկարային անուններից և վաղը կարող են ձևավորել մեր սպորտի նոր սերունդը։ Նրանց մրցակիցները կլինեն մարտիկներ Ռուսաստանից, Վրաստանից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Իրանից և այլ երկրներից։
Առաջին ARMAT Fight Show (AFS) մրցաշարի ժամանակ հիմնական նպատակներից մեկը Հայաստանի տարբեր ակումբներից ու մարզերից ուժեղ և հեռանկարային մարզիկների բացահայտումն էր։
Այդ մրցաշարը հնարավորություն տվեց տեսնելու, թե ովքեր են պատրաստ հաջորդ մակարդակին անցնելու և իրենց ուժերը փորձելու արդեն ավելի լուրջ պրոֆեսիոնալ մրցակցության մեջ։
Այժմ ARMAT Fight Show-ն (AFS) և ORION Fight Club-ը (OFC) միավորում են ուժերը՝ այս մարզիկների համար ստեղծելով շարունակական մրցակցային հարթակ։
Խոսքը միայն մեկ մրցաշարի մասին չէ։ Նպատակը համակարգ ստեղծելն է, որտեղ հայ մարզիկը կունենա պարբերաբար մենամարտելու, ուժեղ միջազգային մրցակիցների հետ փորձ ձեռք բերելու և իր պրոֆեսիոնալ կարիերան զարգացնելու հնարավորություն՝ առանց Հայաստանից դուրս մշտապես նոր շանսեր փնտրելու։
Մրցաշարի առանցքային մասնակիցներից մեկը կլինի Սուրեն Պետրոսյանը՝ փորձառու մարզիկ, «Наше Дело»-ի նախկին չեմպիոն։ Իր նախորդ մենամարտում նա հաղթել է Alash Pride-ի չեմպիոնին և ցույց տվել, որ պատրաստ է մրցել բարձր մակարդակի ընդդիմության հետ։
Մրցասպասրեզ կմտնի նաև Սերգո Ալեքսանյանը՝ առաջին ARMAT Fight Show (AFS) մրցաշարի Գրան պրիի հաղթողը։ Նա երիտասարդ է, տիտղոսակիր և այն մարզիկներից մեկը, ում հետ կապվում են հայկական MMA-ի ապագայի մեծ սպասելիքներ։
Մրցաշարին կմասնակցի նաև Դավիթ Խաչատրյանը, ով մարզվում և ներկայացնում է Lion Heart թիմը։ Նրա համար այս մրցաշարը հնարավորություն է նոր քայլ կատարելու պրոֆեսիոնալ կարիերայում և ավելի լայն լսարանի առաջ իրեն ցույց տալու։
Քարդում կլինի նաև Հովհաննես Նագաբեդյանը՝ թայբոքսինգում մեծ փորձ և տիտղոսներ ունեցող մարզիկ, ով այժմ իր ճանապարհն է շարունակում MMA-ում։
Այս անուններով քարդը չի սահմանափակվում։ Հանդիսատեսը կտեսնի նաև առաջին ARMAT Fight Show (AFS) մրցաշարի այլ հաղթողների և մրցանակակիրների, նաև Հայաստանի ու արտերկրի բազմաթիվ ուժեղ մարզիկների։
AFS × OFC-ն նախատեսված է ոչ միայն որպես սպորտային մրցաշար, այլ որպես մեծ իրադարձություն հայկական մարտարվեստների և մեդիա դաշտի համար։
Երեկոյին ներկա կլինեն հայտնի մարտիկներ, սպորտի, շոու-բիզնեսի, մեդիայի և այլ ոլորտների ճանաչված ներկայացուցիչներ։
Հյուրերի թվում կլինեն Էդուարդ Վարդանյանը, Ժորա Այվազյանը, Արեն Ակոպյանը և հայկական մարտարվեստների բազմաթիվ այլ հայտնի դեմքեր։
Նպատակն է ստեղծել երեկո, որտեղ բարձր մակարդակի սպորտը կզուգակցվի շոուի, մեդիայի և մեծ միջազգային մրցաշարին հատուկ մթնոլորտի հետ։
ARMAT Fight Show (AFS) × ORION Fight Club (OFC)
Նախնական մենամարտեր՝ 18:00-ից
Հիմնական մենամարտեր՝ 22:00-ից
Ուղիղ հեռարձակումը՝ youtube.com/@ArmatFS-ում
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
15:36 , 26 սեպտեմբերի
15:23 , 26 սեպտեմբերի
15:11 , 26 սեպտեմբերի
14:32 , 26 սեպտեմբերի
10:04 , 26 սեպտեմբերի
09:09 , 26 սեպտեմբերի
00:46 , 26 սեպտեմբերի
23:38 , 25 սեպտեմբերի 
23:08 , 25 սեպտեմբերի 
23:03 , 25 սեպտեմբերի