Նիգերիայի հավաքականը նվաճեց Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր:
Աֆրիկյան ընտրական գոտու անցումային փուլում նիգերիացիները 2 խաղերի արդյունքում 4:1 հաշվով առավելության հասան Եթովպիայի հավաքականի նկատմամբ:
Նոյեմբերի 16-ին Նիգերիայում կայացած պատասխան խաղում դաշտի տերերը հաղթեցին 2:0 հաշվով: Նիգերիացիների առաջին գնդակը 20-րդ րոպեին 11 մետրանոց հարվածով խփեց անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Վիկտոր Մոզեսը, իսկ խաղի վերջակետը 82-րդ րոպեին դրեց Մոսկվայի «Լոկոմոտիվի» հարձակվող Վիկտոր Օբինան:
Նիգերիայի հավաքականը երկրորդ անգամ անընդմեջ կմասնակցի աշխարհի առաջնությանը:
Աշխարհի առաջնության ընտրական փուլ
Աֆրիկյան գոտի, պատասխան անցումային խաղ
Նիգերիա – Եթովպիա՝ 2:0 (առաջին հանդիպում՝ 2:1)
Վիկտոր Մոզես, 20 (11մ.), Վիկտոր Օբինա, 82
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

01:53 , 25 նոյեմբերի
00:23 , 25 նոյեմբերի 
23:43 , 24 նոյեմբերի
22:26 , 24 նոյեմբերի
21:27 , 24 նոյեմբերի 
21:01 , 24 նոյեմբերի
20:03 , 24 նոյեմբերի
19:05 , 24 նոյեմբերի
18:20 , 24 նոյեմբերի
17:57 , 24 նոյեմբերի