19:07 10 նոյեմբերի, 2013Կարագանդայի «Շախտյորը» դարձավ ֆուտբոլի Ղազախստանի 2013թ. գավաթակիր: Եզրափակիչում Կարագանդայի թիմը նվազագույն հաշվով հաղթեց «Տարազին»:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը «Շախտյորի» կազմում փոխարինման դուրս եկավ խաղի վերջնամասում: Այս հաղթանակի շնորհիվ «Շախտյորը» նվաճեց Եվրոպայի լիգայի հաջորդ մրցաշրջանի ուղեգիր:
Աստանայում կայացած եզրափակիչին ներկա են եղել 24500 երկրպագուներ, այդ թվում՝ ՈւԵՖԱ-ի ղեկավար Միշել Պլատինին ու Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը:
Հիշեցնենք, որ 25-ամյա Ղազարյանը վարձավճարով է հանդես գալիս Կարագանդայի թիմում: Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է Դոնեցկի «Մետալուրգին»:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.