Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը «Ակտոբեի» կազմում դարձել է ֆուտբոլի Ղազախստանի չեմպիոն:
Ղազախստանի առաջնության վերջին՝ 32-րդ տուրում «Ակտոբեն» տանը 2:2 հաշվով է ավարտել խաղը «Օրդաբասի» հետ՝ անհասանելի դառնալով երկրորդ տեղում գտնվող «Աստանայի» համար: Երրորդ տեղը զբաղեցրեց եւ Եվրոպայի լիգայի ուղեգիր նվաճեց «Կայրաթը», որի կազմում խաղում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը։ Կարագանդայի «Շախտյորը» եզրափակեց լավագույն հնգյակը:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Արզումանյանն այս մրցաշրջանից առաջ էր տեղափոխվել «Ակտոբե»՝ դառնալով թիմի առանցքային խաղացողներից մեկը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

11:38 , 2 նոյեմբերի
11:14 , 2 նոյեմբերի 
11:04 , 2 նոյեմբերի
10:55 , 2 նոյեմբերի
10:35 , 2 նոյեմբերի
10:03 , 2 նոյեմբերի
09:37 , 2 նոյեմբերի
09:07 , 2 նոյեմբերի 
01:42 , 2 նոյեմբերի
23:21 , 1 նոյեմբերի