11:38  ,  2 նոյեմբերի, 2026

Մեսիի գոլն ու գոլային փոխանցումը (տեսանյութ)

Ֆուտբոլի հյուսիսամերիկյան ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում չեմպիոն «Ինտեր Մայամին» հյուրընկալվեց «Նյու Ինգլանդ Ռեւոլյուշնին» եւ առավելության հասավ 2:1 հաշվով։

Հյուրերի գոլերը խփեցին արգենտինացի հարձակվողներ Խերման Բերտերամեն եւ Լիոնել Մեսին, որը նաեւ գոլային փոխանցում կատարեց։

Դաշտի տերերից աչքի ընկավ հունգարացի կիսապաշտպան Դանիել Գազդագը։

Մեսին խփեց 937-րդ գոլը պրոֆեսիոնալ կարիերայում։

«Ինտեր Մայամին» 59 միավորով երրորդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print