Ռոբերտ Արզումանյանը՝ Ղազախստանի չեմպիոն

15:50   2 նոյեմբերի, 2013

Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը «Ակտոբեի» կազմում դարձել է ֆուտբոլի Ղազախստանի չեմպիոն:

Ղազախստանի առաջնության վերջին՝ 32-րդ տուրում «Ակտոբեն» տանը 2:2 հաշվով է ավարտել խաղը «Օրդաբասի» հետ՝ անհասանելի դառնալով երկրորդ տեղում գտնվող «Աստանայի» համար: Երրորդ տեղը զբաղեցրեց եւ Եվրոպայի լիգայի ուղեգիր նվաճեց «Կայրաթը», որի կազմում խաղում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը։ Կարագանդայի «Շախտյորը» եզրափակեց լավագույն հնգյակը:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Արզումանյանն այս մրցաշրջանից առաջ էր տեղափոխվել «Ակտոբե»՝ դառնալով թիմի առանցքային խաղացողներից մեկը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.