Ալմաթիի «Կայրաթը» արժանացել է ֆուտբոլի Ղազախստանի առաջնության բրոնզե մեդալի՝ նվաճելով Եվրոպայի լիգայի ուղեգիր, փոխանցում է Sports.kz-ն։
Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայի վիճելի հարցերի հանձնաժողովը որոշել է 3 միավոր հանել Պավլոդարի «Իրտիշից», ինչի շնորհիվ «Կայրաթն» անհասանելի է դարձել մյուս մրցակիցների համար։ Ղազախստանի առաջնության բրոնզե մեդալակիրը հնարավորություն կստանա մասնակցելու Եվրոպայի լիգայի որակավորման փուլին։
Հիշեցնենք, որ «Կայրաթի» կազմում է խաղում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
12:45 , 2 նոյեմբերի
12:15 , 2 նոյեմբերի 
11:38 , 2 նոյեմբերի
11:14 , 2 նոյեմբերի 
11:04 , 2 նոյեմբերի
10:55 , 2 նոյեմբերի
10:35 , 2 նոյեմբերի
10:03 , 2 նոյեմբերի
09:37 , 2 նոյեմբերի
09:07 , 2 նոյեմբերի