Rewriting history We have a new youngest-ever Drivers' Champion. Take a bow, Kimi Antonelli #F1 #MexicoGP https://t.co/zeU9lCeKX0
— Formula 1 (@F1) November 2, 2026
«Մերսեդեսի» 20-ամյա իտալացի ավտոարշավորդ Անդրեա Կիմի Անտոնելի Մեքսիկայի Մեծ մրցանակում երրորդ տեղը գրավելուց հետո ժամանակից շուտ նվաճեց Ֆորմուլա-1-ի չեմպիոնի տիտղոսը։ Նա այս հաջողությանը հասած ամենաերիտասարդ մրցարշավորդն է պատմության մեջ։
Մեքսիկայում հաղթեց «Ռեդ Բուլի» հոլանդացի մրցարշավորդ Մաքս Ֆերստապենը։ Երրորդ տեղը գրաբեց «Ֆերարիի» բրիտանացի ներկայացուցիչ, Ֆորմուլա-1-ի 7-ակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը։
Մեքսիկայի Մեծ մրցանակից առաջ Անդրեա Կիմի Անտոնելին ընդհաուր հաշվարկում 123 միավորի առավելություն ուներ երկրորդ տեղում գտնվող բրիտանացի Ջորջ Ռասելի («Մերսեդես») նկատմամբ եւ տիտղոսը նվաճելու համար պետք է 9-րդից ցածր տեղ չգրավեր։
Անտոնելին անցած տարի է նորամուտը նշել «Մերսեդեսում» եւ 150 միավորով գրավել էր 7-րդ տեղը։
Ընթացիկ առաջնության ավարտին մնացել է չորս փուլ։
Ֆորմուլա-1, Մեքսիկայի Մեծ մրցանակ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

11:38 , 2 նոյեմբերի
11:14 , 2 նոյեմբերի 
11:04 , 2 նոյեմբերի
10:55 , 2 նոյեմբերի
10:35 , 2 նոյեմբերի
10:03 , 2 նոյեմբերի
09:37 , 2 նոյեմբերի
09:07 , 2 նոյեմբերի 
01:42 , 2 նոյեմբերի
23:21 , 1 նոյեմբերի