14:18  +04,  1 նոյեմբերի, 2013

Մարկոս Պիզելին հերքել է «Ակտոբե» տեղափոխության մասին լուրերը

Չեմ պատրաստվում ինչ-որ տեղ տեղափոխվել, ոչ մի առաջարկ չեմ ստացել, ասել է «Կրասնոդարի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին։ 29-ամյա կիսապաշտպանը հայտարարել է, որ բանակցություններ չի վարում ղազախական «Ակտոբեի» հետ եւ չի պատրաստվում հեռանալ ռուսական ակումբից։

«Կրասնոդարի» խաղացող եմ եւ գործող պայմանագիր ունեմ։ Ցանկանում եմ օգնել թիմիս հասնել լավ արդյունքների: Հուսով եմ՝ ավելի շատ խաղային ժամանակ ստանալ։ Այն, որ այդքան էլ շատ չեմ խաղում, դեռ հեռանալու պատճառ չէ։ Երջանիկ եմ «Կրասնոդարում», կարիք չունեմ որեւէ բան փոխելու։

Եթե խաղամ «Կուբանի» հետ դերբիում, ապա կփորձեմ աչքի ընկնել։ Եթե հնարավորություն լինի, մեծ հաճույքով կօգտվեմ դրանից։ Այո, նախկինում խաղում էի «Կուբանում», սակայն դա անցյալում է»,- Պիզելիի խոսքը մեջբերում է «Р-Спорт»-ը։

Հիշեցնենք, որ Մարկոսը 2013-ին «Կուբանից» է տեղափոխվել «Կրասնոդար»։ Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի՝ «Դոլգոպրուդնիի» հետ խաղում նա դարձավ 2 գոլի եւ մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ