14:59  ,  31 հոկտեմբերի, 2013

«Բորուսիան» Գյոտցեի մարզաշապիկները կվաճառի Մխիթարյանի օգնությամբ (ֆոտո)

Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրիր լուծում է գտել Մյունխենի «Բավարիա» տեղափոխված գերմանացի կիսապաշտպան Մարիո Գյոտցեի մարզաշապիկների համար, փոխանցում է Bild-ը։

Գերմանական ակումբի օնլայն խանութում վաճառքի են հանվել «Բորուսիայի» նախկին 10 համարի մարզաշապիկները, սակայն Գյոտցեի փոխարեն կլինի «Մխիթարյան» գրությունը։ Մարզաշապիկը 84.95 եվրոյի փոխարեն կարժենա ընդամենը 29 եվրո։

Հիշեցնենք, որ այժմ «Բորուսիայի» 10 համարի մարզաշապիկը պատկանում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։ 


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով