10:50  ,  30 հոկտեմբերի, 2013

Երկրպագուները Յուրա Մովսիսյանին ընդգրկել են տուրի խորհրդանշական հավաքականում (ֆոտո)

Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը Sportbox.ru կայքում անցկացված հարցման արդյունքում ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության 14-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:

Հայաստանի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստն ամենաշատ ձայներն է հավաքել հարձակվողների շրջանում՝ 4931 ձայն:

Հիշեցնենք, որ 14-րդ տուրում «Սպարտակը» տանը 2:0 հաշվով հաղթել էր «Ռոստովին», իսկ Մովսիսյանն անվրեպ էր իրացրել 11 մետրանոց հարվածը: Հոկտեմբերի 29-ին նա սրունքաթաթային հոդի վնասվածք էր ստացել եւ բաց կթողնի Յարոսլավլի «Շիննիկի» դեմ Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի խաղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով