10:50 30 հոկտեմբերի, 2013Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը Sportbox.ru կայքում անցկացված հարցման արդյունքում ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության 14-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:
Հայաստանի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստն ամենաշատ ձայներն է հավաքել հարձակվողների շրջանում՝ 4931 ձայն:
Հիշեցնենք, որ 14-րդ տուրում «Սպարտակը» տանը 2:0 հաշվով հաղթել էր «Ռոստովին», իսկ Մովսիսյանն անվրեպ էր իրացրել 11 մետրանոց հարվածը: Հոկտեմբերի 29-ին նա սրունքաթաթային հոդի վնասվածք էր ստացել եւ բաց կթողնի Յարոսլավլի «Շիննիկի» դեմ Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի խաղը:

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.