16:52  ,  29 հոկտեմբերի, 2013

Յուրա Մովսիսյանը վնասվածք է ստացել

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը հոկտեմբերի 29-ին սրունքաթաթային հոդի վնասվածք է ստացել Մոսկվայի «Սպարտակի» մարզման ժամանակ, փոխանցում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը։

26-ամյա հարձակվողը բաց կթողնի Յարոսլավլի «Շիննիկի» դեմ Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի հանդիպումը, որը կկայանա հոկտեմբերի 30-ին: Առաջիկայում Մովսիսյանը կանցնի բուժզննում, որը ցույց կտա նրա վնասվածքի լրջությունը եւ ապաքինման ժամկետը։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կարող է բաց թողնել նաեւ ՝ Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ Ռուսաստանի առաջնության 15-րդ տուրի խաղը։

Հիշեցնենք, որ Մովսիսյանն ընդգրվել էր Ռուսաստանի առաջնության 14-րդ տուրի խորհրդանշական հավաքականում։ Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում նա դարձել է 8 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով