11:26  ,  23 ապրիլի, 2012

France Football. «Բարսելոնան» անցած տարվա նման ուժեղ չէ. Վենգեր

«Չելսին» ունի բոլոր շանսերը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում հաղթահարել «Բարսելոնայի» արգելքը: Այդ մասին հայտարարել է Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումից առաջ:

«Լոնդոնցիներն ունեն բոլոր հնարավորությունները դուրս գալ եզրափակիչ: «Բարսելոնան» անցած տարվա նման ուժեղ չէ: Մեսին եւս այնքան էլ հաջող հանդես չի գալիս ուժեղ մրցակիցների դեմ խաղերում:

«Չելսին» խաղում է պաշտպանությունից: Դա միակ հնարավոր մարտավարությունն է կատալոնացիների հետ պայքարում: Անհնար ոչինչ չկա: Ինչու չհաղթել «Բարսելոնային» «Նոու Կամպում»:

«Չելսին» ֆանտաստիկ արդյունքի հասավ Լոնդոնում: Կարծում եմ` նույնը կարելի է անել նաեւ Իսպանիայում: «Ռեալի» դեմ «Բարսելոնան» հատուկ խաղ չցուցադրեց, Մեսին էլ կարծես թե հոգնել է: «Չելսին» պետք է օգտվի դրանից», - Վենգերի խոսքը մեջբերում է France Football-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով