«Չելսին» ունի բոլոր շանսերը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում հաղթահարել «Բարսելոնայի» արգելքը: Այդ մասին հայտարարել է Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումից առաջ:
«Լոնդոնցիներն ունեն բոլոր հնարավորությունները դուրս գալ եզրափակիչ: «Բարսելոնան» անցած տարվա նման ուժեղ չէ: Մեսին եւս այնքան էլ հաջող հանդես չի գալիս ուժեղ մրցակիցների դեմ խաղերում:
«Չելսին» խաղում է պաշտպանությունից: Դա միակ հնարավոր մարտավարությունն է կատալոնացիների հետ պայքարում: Անհնար ոչինչ չկա: Ինչու չհաղթել «Բարսելոնային» «Նոու Կամպում»:
«Չելսին» ֆանտաստիկ արդյունքի հասավ Լոնդոնում: Կարծում եմ` նույնը կարելի է անել նաեւ Իսպանիայում: «Ռեալի» դեմ «Բարսելոնան» հատուկ խաղ չցուցադրեց, Մեսին էլ կարծես թե հոգնել է: «Չելսին» պետք է օգտվի դրանից», - Վենգերի խոսքը մեջբերում է France Football-ը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

09:25 , 13 հոկտեմբերի
09:11 , 13 հոկտեմբերի 
04:24 , 13 հոկտեմբերի
02:13 , 13 հոկտեմբերի
01:42 , 13 հոկտեմբերի
01:18 , 13 հոկտեմբերի 
23:21 , 12 հոկտեմբերի
22:03 , 12 հոկտեմբերի 
21:12 , 12 հոկտեմբերի
18:57 , 12 հոկտեմբերի