17:38  ,  28 հոկտեմբերի, 2013

Բունդեսլիգա. Հենրիխ Մխիթարյանը՝ տուրի խորհրդանշական հավաքականում

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Bild-ի, Kicker-ի, Bundesliga.de-ի եւ Goal.com-ի վարկածով ընդգրկվել է գերմանական Բունդեսլիգայի 10-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:

Bild-ը Միխթարյանի խաղը գնահատել է ամենաբարձր՝ մեկ միավորով, Kicker-ը՝ 1.5, իսկ Goal.com-ը Հենրիխին անվանել է «Դերբիի աստղ»:

Հիշեցնենք, որ 10-րդ տուրում «Բորուսիան» արտագնա խաղում 3:1 հաշվով հաղթեց Գելզենկիրխենի «Շալկեին», իսկ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը 90 րոպեում դարձավ երկու գոլային փոխանցման հեղինակ՝ անցկացնելով լավագույն խաղերից մեկը Դորտմունդի թիմի կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով