19:20  ,  26 հոկտեմբերի, 2013

«Շալկե-04» - «Բորուսիա»՝ 1:3. Մխիթարյանի երկու գոլային փոխանցումը

Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնության 10-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» Գելզենկիրխենում հյուրընկալվեց «Շալկե-04»-ին եւ առավելության հասավ 3:1 հաշվով: Յուրգեն Կլոպի թիմի կազմում աչքի ընկան Օբամեյանգը, Շահինը եւ փոխարինման դուրս եկած Բլաշչիկովսկին: Շահինն ու Բլաշչիկովսկին Տիմո Հիլդեբրանդի դարպասը գրավեցին Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի փոխանցումներից հետո:

30-րդ րոպեին «Բորուսիայի» դարպասին նշանակված 11 մետրանոցը չկարողացավ արդյունավետ իրացնել Քեւին-Պրինս Բոատենգը:

«Բորուսիան» 25 միավորով երկրորդ տեղում է: Առաջատարը Մյունխենի «Բավարիան» է, որը 3:2 հաշվով առավելության հասավ Բեռլինի «Հերտայի» նկատմամբ: 25 միավոր ունի նաեւ «Բայերը»:

Գերմանիայի առաջնություն, 10-րդ տուր

«Շալկե-04» - «Բորուսիա» Դ.՝ 1:3

Մաքս Մեյեր, 63 – Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 14, Նուրի Շահին, 51, Յակուբ Բլաշչիկովսկի, 74





 «Բավարիա» - «Հերտա»՝ 3:2

Մանջուկիչ, 30, 51, Գյոտցե, 54 – Ռամոս, 4, Բեն-Հատիրա, 58

«Բայեր» - «Աուգսբուրգ»՝ 2:1

Ռոլֆես, 34, Կան, 83 – Հան, 24

«Մայնց» - «Այնտրախտ» Բ.՝ 2:0

Օկազակի, 8, 68

«Հանովեր» - «Հոֆենհայմ»՝ 1:4

Սանե, 57 – Սալիհովիչ, 10, 11մ, Հերդլինգ, 18, Ֆիրմինո, 62, 64

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում