17:38 28 հոկտեմբերի, 2013Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Bild-ի, Kicker-ի, Bundesliga.de-ի եւ Goal.com-ի վարկածով ընդգրկվել է գերմանական Բունդեսլիգայի 10-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:
Bild-ը Միխթարյանի խաղը գնահատել է ամենաբարձր՝ մեկ միավորով, Kicker-ը՝ 1.5, իսկ Goal.com-ը Հենրիխին անվանել է «Դերբիի աստղ»:
Հիշեցնենք, որ 10-րդ տուրում «Բորուսիան» արտագնա խաղում 3:1 հաշվով հաղթեց Գելզենկիրխենի «Շալկեին», իսկ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը 90 րոպեում դարձավ երկու գոլային փոխանցման հեղինակ՝ անցկացնելով լավագույն խաղերից մեկը Դորտմունդի թիմի կազմում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.