23:54  ,  26 հոկտեմբերի, 2013

Վլադիմիր Կլիչկոն չի ամուսնանա դերասանուհի Հեյդեն Պանետյերիի հետ

Մոսկվայում ռուսաստանցի Ալեքսանդր Պովետկինին հաղթելուց եւ պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսը պաշտպանելուց հետո ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոն եւ ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերին հայտարարեցին նշանադրության մասին: Առաջիկա ամուսնության մասին Պանետյերին նույնիսկ հայտարարեց ամերիկյան հեռուստաեթերում՝ պարծենալով նշանադրության մատանիով, որի արժեքը կես միլիոն դոլար է: Սակայն արդեն երկու շաբաթ անց Կլիչկոն հայտնել է, որ ոչ մի ամուսնություն չի լինի, հաղորդում է Sovsport-ը:

Նախկինում էլ Վլադիմիր Կլիչկոն սիրավեպեր է ունեցել դերասանուհի Լյուսի Լյուի, մոդել Կարոլինա Կուրկովայի, գեղեցկության թագուհի Դիանա Կովալչուկի հետ: Սակայն գործը չի հասել ամուսնության: Ամենայն հավանականությամբ, պատմությունը կրկնվում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում