18:23  ,  23 հոկտեմբերի, 2013

Դե Կարոլիս. Լավ մարտավարություն ենք ընտրել Արթուր Աբրահամին հաղթելու համար

Վստահ եմ իմ ուժերին։ Հիանալի եմ նախապատրաստվել, հայտարարել է իտալացի բռնցքամարտիկ Ջովանի Դե Կարոլիսը՝ խոսելով WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի հավակնորդ Արթուր Աբրահամի հետ հոկտեմբերի 26-ին կայանալիք մենամարտի մասին։

«Ուսումնասիրել ենք մրցակցին եւ հիանալի մարտավարություն ենք պատրաստել Արթուրին հաղթելու համար»,- ասել է իտալացի բռնցքամարտիկը։

Արթուր Աբրահամի պրոմոուտեր Կալե Զաուերլանդը հայտարարել է, որ վստահ է հայ բռնցքամարտիկի հաղթանակին։

«Գիտենք, որ մեզ միայն հաղթանակ է հարկավոր։ Հավատում եմ Արթուրին։ Եթե նա հաղթի, ապա կարող է պայքարել աշխարհի չեմպիոնի գոտու համար։ Եթե նույնիսկ նա պարտվի, սարսափելի ոչինչ տեղի չի ունենա»,- Զաուերլանդի խոսքը մեջբերում է X-boxen.com-ը։

Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամն օգոստոսյան վարկանիշային աղյուսակում չորրորդ տեղում է, սակայն նամիբիացի Վիլբեֆորսե Շիհեփոյի նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ սեպտեմբերից առաջինն է։ Աշխարհի չեմպիոնի գոտու համար Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտը կանցկացվի 2014-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում