22:23  ,  21 ապրիլի, 2012

Դորտմունդի «Բորուսիան»՝ Գերմանիայի չեմպիոն

Դորտմունդի «Բորուսիան» երկրորդ անգամ անընդմեջ դարձավ ֆուտբոլի Գերմանիայի չեմպիոն: Դորտմունդցիները պատմության մեջ 5-րդ անգամ են հռչակվում Բունդեսլիգայի ուժեղագույն ակումբ:

Բունդեսլիգայի 32-րդ տուրում Յուրգեն Կլոպի թիմը սեփական խաղադաշտում 2:0 հաշվով առավելության հասավ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» նկատմամբ եւ առաջնության ավարտից երկու տուր առաջ անհասանելի դարձավ երկրորդ տեղում գտնվող Մյունխենի «Բավարիայի» համար:

Չեմպիոնական խաղում մեկական գնդակ խփեցին խորվաթ կիսապաշտպան Իվան Պերիսիչն ու ճապոնացի ենթահարձակվող Սինձի Կագավան:

Դորտմունդցիները վաստակեցին 75 միավոր: Երկրորդ տեղում գտնվող Մյունխենի «Բավարիան» ունի 67 միավոր:

Գերմանիայի առաջնության. 32-րդ տուր

«Բորուսիա Դ.» - «Բորուսիա Մ.»՝ 2:0

Պերիսիչ, 23, Կագավա, 59

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում