19:25  ,  18 մայիսի, 2024

«Բավարիան» պարտվեց եւ գրավեց երրորդ տեղը, «Շտուտգարտը» հաղթեց եւ բարձրացավ երկրորդ տեղ (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության վերջին տուրում անցած տարվա չեմպիոն Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվեց «Հոֆենհայմին» եւ պարտություն կրեց 2:4 հաշվով (տեսանյութ)։ Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմը 72 միավորով բավարարվեց երրորդ տեղով։

Արծաթե մեդալները նվաճեց «Շտուտգարտը», որը 4:0 հաշվով (տեսանյութ) հաղթեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային» եւ 73 միավորով բարձրացավ երկրորդ տեղ։

Նորընծա չեմպիոն «Բայերը» վերջին տուրում 2:1 հաշվով (տեսանյութ) պարտության մատնեց «Աուգսբուրգին» եւ առաջնությունն ավարտեց առանց պարտության՝ վաստակելով 90 միավոր։

Չորրորդ տեղը 65 միավորով գրավեց «ՌԲ Լայպցիգը», որը 2:2 հաշվով ոչ ոքի խաղաց Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ։

Դորտմունդի «Բորուսիան» 4:0 հաշվով առավելության հասավ «Դարմշտադտի» նկատմամբ եւ 63 միավորով գրավեց 5-րդ տեղը։

Առաջին հինգ տեղերը գրաված թիմերը հանդես կգան Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում։

Բունդեսլիգան լքեցին «Դարմշտադտն» ու «Քյոլնը»։ «Բոխումը» տեղը պահպանելու համար կանցկացնի անցումային հանդիպումներ։

Գերմանիայի առաջնություն, 34-րդ տուր

«Բայեր» - «Աուգսբուրգ»՝ 2:1

«Հոֆենհայմ» - «Բավարիա»՝ 4:2

«Շտուտգարտ» - «Բորուսիա Մյոնխենգլադբախ»՝ 4:0

«Բորուսիա Դորտմունդ» - «Դարմշտադտ»՝ 4:0

«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» - «ՌԲ Լայպցիգ»՝ 2:2

«Հայդենհայմ» - «Քյոլն»՝ 4:1

«Ունիոն Բեռլին» - «Ֆրայբուրգ»՝ 2:1

«Վերդեր» - «Բոխում»՝ 4:1

«Վոլֆսբուրգ» - «Մայնց»՝ 1:3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում