Հոկտեմբերի 16-ին իտալական մարզական պարբերականների առաջին էջում 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի Իտալիա – Հայաստան խաղի (2։2) ամփոփումն է: Իտալական մամուլը գոհ չէ հանդիպման արդյունքից:
La Gazzetta dello Sport-ը առաջին էջում գրում է, որ այս ոչ ոքին հնարավոր է Իտալիային թույլ չտա աշխարհի առաջնության վիճակահանությունում հայտնվել առաջին զամբյուղում: Խաղի ամփոփման մեծ մասը նվիրված է Բալոտելիին. «Նա փրկեց մեզ հուսահատությունից»:
Tuttosport օրաթերթն այսպիսի գնահատականներ է տվել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին եւ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին.
Ռոման Բերեզովսկի՝ 6.5
Հրայր Մկոյան՝ 5
Վարազդատ Հարոյան՝ 5
Ռոբերտ Արզումանյան՝ 5.5
Լեւոն Հայրապետյան՝ 6
Արթուր Եդիգարյան՝ 6
Կառլեն Մկրտչյան՝ 6
Արաս Օզբիլիս՝ 6
Հենրիխ Մխիթարյան՝ 6.5
Գեւորգ Ղազարյան՝ 6
Յուրա Մովսիսյան՝ 6.5
Վարդան Մինասյան՝ 6
Իտալացիների կազմում առավելագույն միավորներ են ստացել Մարիո Բալոտելին եւ Պաբլո Օսվալդոն:
Carriere dello Sport-ը հայերից ամենից բարձր գնահատական տվել է Մխիթարյանին ու Մովսիսյանին՝ 7-ական, իսկ իտալացիներից Բալոտելին ու Ինսինյեն ստացել են 7,5-ական միավոր: Պարբերականը նաեւ անդրադարձել է խաղից դուրս վիճակից խփած Բալոտելիի գնդակը չհաշվելուն: Պարբերականի համաձայն՝ դա հարյուր տոկոսանոց գնդակ էր, ինչպես նաեւ Մխիթարյանի «ուրվական» գոլը։
Վերա Մարտիրոսյան, Դավիթ Եղիազարյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում