20:00  ,  21 ապրիլի, 2012

«Նյուքասլը»՝ Չեմպիոնների լիգայի գոտում

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 35-րդ տուրում «Նյուքասլը» սեփական խաղադաշտում երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Սթոք Սիթիի» դարպասը:

Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի կիսապաշտպան Յոան Կաբայը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Սենեգալի հավաքականի հարձակվող Պապիս Սիսեն: Սենեգալցին վերջին վեց խաղերում 9 գոլ է խփել:

Այս հաղթանակից հետո «Նյուքասլը» վաստակեց 62 միավոր եւ, շրջանցելով Լոնդոնի «Տոտենհեմին», բարձրացավ չորրորդ տեղ: «Սթոք Սիթին» 42 միավորով 14-րդն է:

Անգլիայի առաջնություն. 35-րդ տուր

«Նյուքասլ» - «Սթոք Սիթի»՝ 3:0

Կաբայ, 14, 57, Սիսե, 18

«Ֆուլհեմ» - «Ուիգան»՝ 2:1

Պոգրեբնյակ, 58, Սենդերոս, 89 - Բոյս, 57

«Բլեքբեռն» - «Նորվիչ»՝ 2:0

Ֆորմիկա, 41, Հոյլետ, 49

«Բոլթոն» - «Սուոնսի» - 1:1

Իգլս, 14 - Սինկլայիր, 7

«Աստոն Վիլա» - «Սանդերլենդ»՝ 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով