16:55  ,  15 հոկտեմբերի, 2013

Ընդհարում` ռուս եւ ադրբեջանցի երկրպագուների միջեւ

2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին տուրի Ադրբեջան - Ռուսաստան հանդիպումից առաջ թիմերի երկրպագուների միջեւ փոքրիկ ընդհարում է տեղի ունեցել, հաղորդում է «Спорт экспресс»-ը։

Ռուս մի քանի երկրպագու փողոցով անցնելիս Ռուսաստանի հավաքականին նվիրված երգ են կատարել։ Տեղի բնակիչները փորձել են կանգնեցնել ռուսաստանցիներին։ Ընդհարումը չի ավարտվել լայնածավալ ծեծկռտուքով։ Ադրբեջանցիների մոտ դանակներ են եղել։

Հիշեցնենք, որ Ադրբեջան - Ռուսաստան խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով