18:03  ,  21 ապրիլի, 2012

«Փյունիկի» առաջին հաղթանակը

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 5-րդ տուրում Երեւանի «Փյունիկը» մրցակցի խաղադաշտում նվազագույն հաշվով առավելության հասավ Գյումրիի «Շիրակի» նկատմամբ:

Հանդիպման միակ գնդակը երկրորդ խաղակեսի սկզբնամասում խփեց Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Կամո Հովհաննիսյանը:

Սուրեն Չախալյանի թիմն առաջին հաղթանակը տարավ Հայաստանի ընթացիկ առաջնությունում:

Հայաստանի առաջնություն. 5-րդ տուր

«Շիրակ» - «Փյունիկ»՝ 0:1

Կամո Հովհաննիսյան, 51

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով