10:26  ,  15 հոկտեմբերի, 2013

Հենրիխ Մխիթարյան. Առաջ հայեր

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին տուրի՝ Իտալիայի հավաքականի հետ հանդիպումից առաջ ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն է կատարել. «Պատրաստ ենք Իտալիա - Հայաստան խաղին։ Առա՛ջ, հայեր»։

Իտալիա - Հայաստան հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։

Հիշեցնենք, որ 9 տուրից հետո B խումբը 21 միավորով գլխավորում է Իտալիայի հավաքականը։ 13-ական միավոր ունեն Դանիան եւ Բուլղարիան, իսկ Հայաստանը եւ Չեխիան՝ 12-ական միավոր։ Մալթան 3 միավորով եզրափակում է աղյուսակը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով