18:00  ,  21 ապրիլի, 2012

«Իմպուլսը» 10 խաղացողներով հաղթեց «Գանձասարին»

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 5-րդ տուրում Դիլիջանի «Իմպուլսը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտության մատնեց Կապանի «Գանձասարին»:

Հաղթական գնդակը 52-րդ րոպեին 11 մետրանոցից խփեց «Իմպուլսի» հարձակվող Նորայր Գյոզալյանը:

Դիլիջանցիները հանդիպման մեծ մասը խաղացին 10 ֆուտբոլիստներով: 28-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց «Իմպուլսի» պաշտպան Ժուլիանո Խիմենեսը:

Հայաստանի առաջնություն. 5-րդ տուր

«Գանձասար» - «Իմպուլս»՝ 0:1

Նորայր Գյոզալյան, 52 (11մ.)

Հեռացում՝ Ժուլիանո Խիմենես, 28 («Իմպուլս»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով