17:34  ,  14 հոկտեմբերի, 2013

Բալոտելին պատրաստ կլինի Հայաստանի դեմ հանդիպմանը

«Միլանի» եւ Իտալիայի հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելին պատրաստ կլինի Հայաստանի դեմ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի վերջին տուրի հանդիպմանը, հաղորդում է Football Italia-ն։

Հոկտեմբերի 14-ին 23-ամյա ամյա ֆուտբոլիստը մարզում է անցկացրել Իտալիայի հավաքականի ընդհանուր խմբի հետ։

«Մարիոյի մասնակցության հարցը կվճռվի հանդիպման օրը։ Այսօր նա մարզվեց ընդհանուր խմբում եւ պատրաստ կլինի վաղվա խաղին»,- ասել է Իտալիայի հավաքականի մարզիչ Էնրիկո Կաստելացին։

Բալոտելին Դանիայի հետ նախորդ հանդիպումը բաց էր թողել ստամոքսի հետ կապված խնդիրների եւ բարձր ջերմության պատճառով։

Հոկտեմբերի 15-ին Նեապոլում կայանալիք Իտալիա - Հայաստան հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22.45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով