17:34 14 հոկտեմբերի, 2013«Միլանի» եւ Իտալիայի հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելին պատրաստ կլինի Հայաստանի դեմ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի վերջին տուրի հանդիպմանը, հաղորդում է Football Italia-ն։
Հոկտեմբերի 14-ին 23-ամյա ամյա ֆուտբոլիստը մարզում է անցկացրել Իտալիայի հավաքականի ընդհանուր խմբի հետ։
«Մարիոյի մասնակցության հարցը կվճռվի հանդիպման օրը։ Այսօր նա մարզվեց ընդհանուր խմբում եւ պատրաստ կլինի վաղվա խաղին»,- ասել է Իտալիայի հավաքականի մարզիչ Էնրիկո Կաստելացին։
Բալոտելին Դանիայի հետ նախորդ հանդիպումը բաց էր թողել ստամոքսի հետ կապված խնդիրների եւ բարձր ջերմության պատճառով։
Հոկտեմբերի 15-ին Նեապոլում կայանալիք Իտալիա - Հայաստան հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22.45-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.