10:15  ,  12 հոկտեմբերի, 2013

Բուլղարիայի ֆուտբոլի միության նախագահ. Դժվար է խաղալ Հայաստանում

Իհարկե, չէի սպասում իրերի նման դասավորությանը. երկու հեռացում եւ լարված մթնոլորտ վերջին երկու օրվա ընթացքում, հայտարարել է Բուլղարիայի ֆուտբոլային միության նախագահ Բորիսլավ Միխայլովը՝ մեկնաբանելով հոկտեմբերի 11-ին Երեւանում կայացած Հայաստան – Բուլղարիա (2:1) աշխարհի առաջնության ընտրական խաղը

«Տանտերերը հաղթում էին մեզ, դրա համար եմ ասում, որ առաջին խաղակեսում բավականաչափ ագրեսիվ չէինք։ Նույնսիկ 10 եւ 9 ֆուտբոլիստներով մեծ ծրագրեր ունեինք։ Դժվար է խաղալ այստեղ։ Ցավոք, պարտվեցինք։ Տղաները պայքարում էին իսկական տղամարդկանց նման, այդ պատճառով ինձ մնում է միայն շնորհավորել նրանց։

Պարտվել ենք Հայաստանում, սակայն մեր նպատակն է 2016թ. Եվրոպայի առաջնությունը։ Հիանալի էր պայքարել փլեյ-օֆֆի ուղեգրի համար, սակայն այսպես ստացվեց։ Իրավունք չունեմ մեկնաբանելու մրցավարի որոշումները, սակայն կարծում եմ, որ մեկ խաղում երկու հեռացումը՝ չափից շատ է։ Սակայն մրցավարը գերմանացի է, եւ իրավունք չունեմ մեկնաբանելու նրա գործողությունները։ Հիասթափությունը մեծ է, սակայն թիմը պետք է միասնական լինի եւ շարունակի առաջ գնալ։ Այս հավաքականը մեծ ապագա ունի»,- Միխայլովի խոսքը մեջբերում է Gong.bg-ն։

Հիշեցնենք, որ բուլղարացիների նկատմամբ տարած հաղթանակը Հայաստանի հավաքականի համար առաջինն էր աշխարհի 2014թ. առաջնության ընտրական մրցաշարի տնային խաղերում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով