00:24  ,  12 հոկտեմբերի, 2013

Հոլանդացիները խփեցին 8 գոլ, ռուսները՝ 4

Ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության ընտրական մրցաշարի նախավերջին՝ 9-րդ տուրում հոլանդացիները տանը 8:1 հաշվով վստահ հաղթանակ տարան Հունգարիայի հավաքականի նկատմամբ, իսկ ռուսներն արտագնա խաղում 4 անպատասխան գնդակ ուղարկեցին Լյուքսեմբուրգի թիմի դարպասը:

Աշխարհի առաջնության ուղեգիր նվաճած Հոլանդիայի հավաքականի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին վան Պերսին:

Աշխարհի առաջնության ընտրական մրցաշար 

խումբ

Հոլանդիա – Հունգարիա՝ 8:1

Ռոբին վան Պերսի, 16, 44, 53, Կեւին Ստորտման, 25, Ժերեմի Լենս, 38, Դեւեչերի Սիլանդ, 65 (ինքնագոլ), Ռաֆայել վան դեր Վարտ, 85, Արյեն Ռոբեն, 89 – Բալաժ Ջուջակ, 47 (11մ.)

Էստոնիա - Թուրքիա՝ 0:2

Յումիտ Բուլուտ, 22, Բուրակ Յիլմազ, 47

Անդորրա - Ռումինիա ՝ 0:4

Կլաուիդու Կոսերու, 41, Բոգդան Ստանկու, 53, Գաբրիել Տորե, 63 (11մ.), Կոստին Լազար, 85

F խումբ

Լյուքսեմբուրգ Ռուսաստան՝ 0:4

Ալեքսանդր Սոմեդով, 9, Վիկտոր Ֆայզուլին, 39, Դենիշ Գլուշակով, 45, Ալեքսանդր Կերժակով, 79

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով