Երեւանի «Հանրապետական» ստադիոնում ընթացող Հայաստան - Բուլղարիա հանդիպման մեկնարկում հայ ֆուտբոլասերները սուլոցներով եւ բացասական վանկարկումներով դիմավորեցին Բուլղարիայի հավաքականին եւ հարգանք չցուցաբերեցին նաեւ Բուլղարիայի հիմնի ժամանակ: Բացի այդ հայ երկրպագուները Վանգայի պատկերով պաստառ են պարզել՝ «Արդարությունը կվերականգնվի Երեւանում, հաղթանակը հայերինն է» գրությամբ:
Հիշեցնենք, որ Սոֆիայում կայացած առաջին խաղում 1:0 հաշվով հաղթել են բուլղարացիները:
Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի նախավերջին խաղում Երեւանում հաշիվը դեռ չի բացվել: Հաղթանակի դեպքում Բուլղարիայի հավաքականը գրեթե 99 տոկոս կապահովի երկրորդ տեղն ու անցումային հանդիպումների իրավունքը:
Ֆոտո՝ Արսեն Սարգսյանի
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
12:32 , 9 սեպտեմբերի 
12:11 , 9 սեպտեմբերի
11:12 , 9 սեպտեմբերի
10:55 , 9 սեպտեմբերի
10:28 , 9 սեպտեմբերի
09:35 , 9 սեպտեմբերի
09:06 , 9 սեպտեմբերի 
01:12 , 9 սեպտեմբերի 
00:57 , 9 սեպտեմբերի
00:01 , 9 սեպտեմբերի