14:51  +04,  10 հոկտեմբերի, 2013

Հայ ֆանատներն ագրեսիվ դիմավորեցին Բուլղարիայի հավաքականին (ֆոտո)

«Զվարթնոց» օդանավակայանում հայ ֆուտբոլային ֆանատներն ագրեսիվ տրամադրվածությամբ, սուլոցներով եւ բացասական վանկարկումներով դիմավորեցին Երեւան ժամանած Բուլղարիայի հավաքականի ֆուտբոլիստներին եւ պատվիրակության անդամներին։

Օդանավակայանում հավաքվել էին հարյուրավոր երկրպագուներ, որոնք մինչեւ բուլղարացիների դուրս գալը երգեցին տարբեր հայրենասիրական երգեր, իսկ երբ դուրս եկան մրցակցի խաղացողները սկսեցին վանկարկել «Цигане» եւ բազմաթիվ այլ հայհոյանքներ: Oդանավակայանում հավաքվել էին նաեւ մի քանի տասնյակ ոստիկաններ, որոնք թույլ չէին տալիս երկրպագուներին մոտենալ բուլղարացի ֆուտբոլիստներին: Բուլղարացիների հեռանալուց հետո երկրպագուների եւ ոստիկանների միջև վիճաբանություն սկսվեց: Բուլղարացի ֆուտբոլիստները ավտոբուսի մեջից միջնամատ էին ցույց տալիս հայ երկրպագուներին։

Այս կերպ Հայաստանի հավաքականի երկրպագուները պատասխանում են մեկ տարի առաջ Սոֆիայում բուլղարացիների ագրեսիվ եւ ոչ հյուրընկալ վերաբերմունքին։

Հոկտեմբերի 11-ին Հայաստանի եւ Բուլղարիայի հավաքականները կանցկացնեն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի նախավերջին հանդիպումը։

Թիմերի առաջին խաղում 1։0 հաշվով հաղթել են բուլղարացիները։

Ֆոտո՝ Արսեն Սարգսյանի





Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

аарон 13:59-15/10
ребят, да вы истории нифига не знаете, Болг_Ары и Болг-Ария это Бактрийцы..Индо-Иранцы..сказать что они цыгане или турки все равно что сказать про армян это же.
  • Այս թեմայով