19:08 11 հոկտեմբերի, 2013Երեւանի «Հանրապետական» ստադիոնում ընթացող Հայաստան - Բուլղարիա հանդիպման մեկնարկում հայ ֆուտբոլասերները սուլոցներով եւ բացասական վանկարկումներով դիմավորեցին Բուլղարիայի հավաքականին եւ հարգանք չցուցաբերեցին նաեւ Բուլղարիայի հիմնի ժամանակ: Բացի այդ հայ երկրպագուները Վանգայի պատկերով պաստառ են պարզել՝ «Արդարությունը կվերականգնվի Երեւանում, հաղթանակը հայերինն է» գրությամբ:
Հիշեցնենք, որ Սոֆիայում կայացած առաջին խաղում 1:0 հաշվով հաղթել են բուլղարացիները:
Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի նախավերջին խաղում Երեւանում հաշիվը դեռ չի բացվել: Հաղթանակի դեպքում Բուլղարիայի հավաքականը գրեթե 99 տոկոս կապահովի երկրորդ տեղն ու անցումային հանդիպումների իրավունքը:
Ֆոտո՝ Արսեն Սարգսյանի
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.