Եթե Հայաստանի հավաքականը կարողանա հոկտեմբերի 11-ին Երեւանում առավելության հասնել Բուլղարիայի նկատմամբ, ապա Թուրքիայի հավաքականը կպահպանի երկրորդ տեղից անցումային հանդիպումների իրավունք նվաճելու հնարավորություն, հույս ունի թուրքական մամուլը:
Եվրոպական գոտու ընտրական ինը խմբերից անցումային հանդիպումների իրավունք կնվաճեն երկրորդ տեղը գրաված լավագույն արդյունք ունեցող ութ թիմեր եւ կվիճարկեն աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի վերջին չորս ուղեգրերը:
D խմբում Թուրքիայի հավաքականը 8 խաղից հետո 13 միավորով երրորդ տեղում է: Երկրորդ տեղում 14 միավոր վաստակած Հունգարիան է: Իսկ ուղեգիրն ապահովել է Հոլանդիան՝ 22 միավոր: Թուրքերը վերջին երկու հանդիպումներում կմրցեն Էստոնիայի եւ Հոլանդիայի հավաքականների հետ:
Բուլղարիան Հայաստանի հետ հանդիպումից առաջ ունի 13 միավոր, իսկ վերջին տուրում ընդունելու է չեխերին: Խճճված մրցաշարային դասավորությունում բուլղարացիներին անհրաժեշտ է երկու հաղթանակ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:12 , 9 սեպտեմբերի
10:55 , 9 սեպտեմբերի
10:28 , 9 սեպտեմբերի
09:35 , 9 սեպտեմբերի
09:06 , 9 սեպտեմբերի 
01:12 , 9 սեպտեմբերի 
00:57 , 9 սեպտեմբերի
00:01 , 9 սեպտեմբերի
23:42 , 8 սեպտեմբերի
21:25 , 8 սեպտեմբերի